Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ
Հոկտեմբերի 14-ին Թալինի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում Ներքին Սասնաշեն տանող ճանապարհին ստուգման են ենթարկել Տավուշի մարզի Հաղարծին գյուղի 30-ամյա մի բնակչի վարած «Ֆորդը»։ Բեռնատարում մոտ 4 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Դիլիջան ազգային պարկից»։
Տղամարդը ներկայացրել է փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկից» վերջին անգամ վառելափայտ է դուրս բերել նախորդ օրը՝ մոտ 0,7 խմ ծավալով։ Փայտանյութն ապօրինի էր։ Բեռնատարը տեղափոխվել է Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։