Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի երկօրյա նիստը
Երևանում հոկտեմբերի 20-21-ը տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ինչի կապակցությամբ Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: