Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դդում եք ուտում
Նարնջագույնը սեզոնի հիթն է: Նորաձևության հրապարակումներում ակտիվորեն շահարկվող կուլտային գույնը, ըստ էության, լավագույնս համապատասխանում է ոչ միայն զգեստապահարանին, այլև սննդակարգին։ Աշնան սկզբի հետ դդումի ներկայությունը ռեստորանների և տնական ընթրիքների մենյուում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Elle.ru-ն ներկայացնում է դդումի օգտակար հատկանիշները:
Դդումն օգնում է նիհարել
Դդումն այնքան հարուստ է մանրաթելերով, որ հագեցվածության առումով մրցում է հացի հետ, բայց այնքան էլ կալորիական չէ, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից։
Դդումը երիտասարդացնում է
Դդումի մեջ պարունակվող բետա-կարոտինն ունի կարևոր հատկություն՝ այն պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ակտիվ արևից, որն ուժեղացնում է ֆոտոծերացումը։
Դդումն ամրապնդում է իմունիտետը
Փնտրո՞ւմ եք միջոց՝ հիվանդությունից ազատվելու և իմունային համակարգը բարելավելու համար: Փորձեք դդում: Մեծ քանակությամբ վիտամին A-ն, որը պարունակում է արտադրանքը, օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների և վարակիչ հիվանդությունների դեմ: Դդմի սերմի յուղը ոչնչացնում է բակտերիալ և սնկային վարակները։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ GETTY IMAGES