Բաժիններ՝

Հայաստանը բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում առնվազն երկու մեդալ ունի

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանն ապահովել է առնվազն երկու մեդալ Եվրոպայի առաջնությունում: 69 կգ քաշային Անի Հովսեփյանը 2-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել հունգարացի Ռեգինա Լակոսին, մրցավարը հաշիվ է բացել և, տեսնելով, որ հունգարացին հետ է քայլում և դժվարանում է մնալ ոտքի վրա, դադարեցրել է մենամարտը:

Անի Հովսեփյանը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:

Ավելի վաղ մեդալ էր ապահովել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս