Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ Ինչպես նշում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրել է, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատել է, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։

Լսելով կողմերին՝ դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31