«Yerevan Open»-ում կայացել են նախավերջին տուրի պարտիաները
Երևանում ընթացող «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
Միջազգային այս մրցաշարում կայացել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ են տարել Սերգեյ Լոբանովը, Միխայիլ Մչեդլիշվիլին և այլոք: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից միավորը կիսել են Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Բաբուջյանը և Հովիկ Հայրապետյանը:
Այժմ 6,5 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Սերգեյ Լոբանովն է: 6 միավոր ունեն 7 շախմատիստներ, այդ թվում՝ Մամիկոն Ղարիբյանը:
«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Մրցաշարի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: