Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին:

«Մոտենում ենք Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը. կայանում իրադրությունն անընդունելի է, եւ անհրաժեշտ է, որպեսզի մենք շուտափույթ միջոցներ ձեռնարկենք ԱԷԿ-ը պաշտպանելու համար»,-Գրոսին ուրբաթ օրը գրել է Twitter-ում:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ ինտենսիվ կոնսուլտացիաների շաբաթից հետո ինքը ժամանել Է Լեհաստան: Գրոսին անցած շաբաթ այցելել է Կիեւ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ կոնսուլտացիաների համար:

Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Գրոսին Պետերբուրգում հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն է Եվրոպայում, ունի վեց Էներգաբլոկ: 2022 թվականի փետրվարի 28-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը վերահսկվում է ռուսական բանակի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս