Փոխարժեքի շուկայում անորոշություն է
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/dollar1.jpg)
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 8-ին, արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 407 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 406 դրամը։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է 404, վաճառվում՝ 407 դրամով։