Բաժիններ՝

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվել է:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել «Հայա» փառատոնի «Ինստագրամի» պաշտոնական էջում: Երգչուհու համերգը պետք է կայանար փառատոնի շրջանակում:

Հաղորդագրության տեքստում ասվում է. ««Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում: Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը: Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»:

«Հայա» փառատոնի շրջանակում Երևանում մենահամերգներով հանդես են եկել Զազը, 50 Cent-ը, Լեդ Զեփելին սիմֆոնիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս