Բաժիններ՝

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024 թվականին։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ մրցույթ ենք հայտարարել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարան կառուցելու գործընթացը գնում է։ Նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։ Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և ,ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք Աջափնյակ կայարանի շինարարությունը»,- ասաց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս