Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկել է տասնօրյա մարդահամարը

Հայաստանում հոկտեմբերի 13-ից մեկնարկել է 10-օրյա մարդահամարը:

Սա Հայաստանի անկախության պատմության մեջ երրորդ մարդահամարն է:

Սրանից առաջ Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 և 2011 թվականներին:

Այս տարի առաջին անգամ մարդահամարի համար օգտագործվելու է համակցված մեթոդը: Հիմնական կարևոր չոր թվերը ստացվելու են վարչական ռեգիստրից՝ ազգություն, քաղաքացիություն, տարիք, հետո հարցեր են ուղղվելու նաև քաղաքացիներին: Կատարվելու է ընտրանքային հարցում՝ 25 տոկոսի չափով: Այսինքն, հաշվարարն այցելելու է յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր 4-րդ տնային տնտեսություն, պլանշետի միջոցով լրացնելու է էլեկտրոնային հարցաթերթ: Առաջին անգամ է, որ այն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Հարցերն ուղղված են լինելու տվյալ պահին տվյալ հասցեում բնակվող չափահաս անձին:

Կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ ներառված է լինելու 39 հիմնական հարց և տնային տնտեսության բնակպայմանների վերաբերյալ ևս 5 հարց:

Մարդահամարի արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս