Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին
Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։ Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով Առջին Արցախյան պատերազմը:
«Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի «հանցավոր» (չակերտները՝ Tert.am) առաջնորդների հետ»,- ասել է Իլհամ Ալիևը։