Բաժիններ՝

Նավթարդյունահանման նվազումը կարող է ցնցել էներգաշուկան․ Եգիպտոսի նախարարների կաբինետի

ՕՊԵՔ+ի գործարքի մասնակից երկրների որոշումը նավթարդյունահանման կրճատման շուրջ կարող է ցնցումներ առաջացնել էներգետիկական շուկաներում: Այդ մասին ասվում է Եգիպտոսի նախարարների կաբինետի տեղեկատվության եւ որոշումների ընդունման աջակցության կենտրոնի զեկույցում:

«ՕՊԵՔ+ի որոշման հետեւանքները կարող են ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում, որոնք հնարավոր է կուժեղանան ռուսական եւ իրանական նավթի արտահանման վրա սահմանված էմբարգոյի եւ ամերիկյան արտադրողների՝ գների մակարդակը պահպանելու համար արդյունահանման մակարդակի բարձրացում չցանկանալու պատճառով»,-ասվում է կենտրոնի զեկույցում:

Անցած շաբաթ ՕՊԵՔ+ դաշինքի կազմի մեջ մտնող նավթարդյունահանող երկրները 2020 թվականի համավարակից ի վեր Վիեննայում կայացած առաջին անմիջակա հանդիպմանը պայմանավորվել են՝ նոյեմբերից սկսած օրական 2 միլիոն բարելով արդյունահանումը կրճատելու շուրջ՝ գործարքը երկարացնելով մինչեւ 2023 թվականի վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31