Բաժիններ՝

20-ամյա երիտասարդը գողացել էր հարևանի զարդերը

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին:

Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին մտել ու գողացել էր զարդեր: Սեպտեմբերի կեսերին մտել էր մոտակա մեկ այլ առանձնատուն, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով` հեռացել էր: Եվ սա էլ վերջը չէր:

Սեպտեմբերի սկզբներին Վանաձոր քաղաքում, օրը ցերեկով, իջեցրել էր կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայի ապակին և փորձել փախցնել այն, սակայն այդ պահին վրա էր հասել մեքենայի տերն ու կանխել:

Երիտասարդի տանը հայտնաբերվել են գողացված զարդերը: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս