Վրաստանի երեք քաղաքացիներ հանցագործության վայրում ձերբակալվել են Վարշավայում

Վրաստանի երեք քաղաքացիներ Վարշավայում ձերբակալվել են արժույթների փոխանակման կետի կողոպտման ժամանակ։

«Երեք վրացիները ձերբակալվել են հանցագործության վայրում, երբ նրանք փորձում էին փոխանակման կետ թափանցել Վարշավայի Բելյանիի շրջանում»,-ասվում է տեղական ռադիոկայանի հաղորդագրության մեջ: Լեհաստանի ոստիկանության կենտրոնական հետաքննչական վարչության մամուլի քարտուղար Իվոնա Յուրկեւիչի տվյալներով, ձերբակալվածները գիշերը կոտրված պատուհանով մտել են արժույթի փոխանակման կետի հարեւան հաստատություն, այնուհետեւ ձեռնամուխ եղել պատի մեջ անցք բացելուն՝ չհրկիզվող պահարանին հասնելու համար»:Ոստիկանները կողոպտիչներին ձերբակալել են տեղում: Նաեւ ձերբակալվել են երկու կանայք, որոնք, ոստիկանության կարծիքով, կարող էին առնչություն ունենալ բանդայի հետ:

«Նրանցից մեկին արդեն մեղադրանք է ներկայացված կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու եւ աջակցելու մեջ, իսկ մյուսը՝ քրեական գործի հարուցմանն արգելք հանդիսանալու մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տվյալներով՝ ստուգում են ձերբակալվածների մասնակցությունը 2020 թվականի հոկտեմբերին Վարշավայում տեղի ունեցած կողոպտմանը:

Այն ժամանակ հանցագործների զոհն է դարձել Դանիայի մի քաղաքացի, որը դուրս է եկել փոխանակման կետից: Հանցագործները նրա նկատմամբ կիրառել են արտասվաբեր գազ եւ նրանից տարբեր արժույթների խոշոր գումար խլել, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս