Ադրբեջանում «Կովկասյան արծիվ» զորավարժությունները կանցկացվեն մարտին
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/d125b982-3250-4caf-ab82-27cd5f759307-444x333.jpg)
TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա մարտին «Կովկասյան արծիվ» զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանում: Դրանց մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հատուկջոկատայինները:
Համատեղ զորավարժությունների անցկացման մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են 2012 թվականի նոյեմբերի 21-ին, Անկարայում:
Հիշեցնենք, որ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը առաջին անգամ «Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացրել են Անկարայում, 2012 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: