Բաժիններ՝

Չավուշօղլուն եւ Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

«Այսօր առավոտյան (հոկտեմբերի 10-ին) Ուկրաինիայի մի քանի քաղաքների վրա հարձակումներից հետո արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ եւ կարծիքներ փոխանակել վերջին իրադարձությունների շուրջ»,-հաղորդել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռներ են ընկնում: Հաղորդվել Է Կիեւում, Դնեպրում, Լվովում, Խարկովում այլ այլ քաղաքներում պայթյունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31