Բաժիններ՝

Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող

Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող:

Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան:

«Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31