ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը

Վոլոդյա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն ընդլայնում է իր միջազգային կապերը։

Հոկտեմբերի 6-8-ը ՀՀԿ ԳՄ անդամ Է.Շարմազանովն ու ՀՀԿ խորհրդի անդամ Վ. Գասպարյանը Յուժնո -Սախալինսկում մասնակցել են Միասնական Ռուսաստան կուսակցության կողմից կազմակերպած միջազգային համաժողիվին, որին մասնակցել են Եվրասիա մայրցամաքի 18 երկրներ ներկայացնող կուսակցությունների պատվիրակություններ։


ՀՀԿ պատվիրակության անդամներն ունեցել են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, որտեղ ներկայացրել են Հարավային Կովկասում,մասնավորապես, Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։


Կարևորվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև զարգացման հասնելու համար։


ՀՀԿ ներկայացուցիչները խիստ քննադատել են Ադրբեջանի հանցագործ քայլերն Արցախի նկատմաբ և դատապարտել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկկողմ եւ բազմակողմ շփումները գործընկեր կուսակցությունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31