Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Լոնդոն

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լոնդոն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հուլուսի Աքարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով։

Նախարարները բանակցություններ են վարել անհատական ձևաչափով, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս