ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի ազդեցիկ ահաբեկչի
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հաղորդել Է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ոչնչացնելու մասին, որը պատասխանատու Էր զենքի մաքսանենգության եւ ծայրահեղականներին հավաքագրեու համար:
«Հոկտեմբերի 5-ի երեկոյան ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերն ուղղաթիռային ռեյդ են անցկացրել Սիրիայի հյուսիս-արեւելքում (…). նպատակը եղել Է ԻՊ-ի անդամ Ռաքան Վահիդ աշ-Շամրին, որը պատասխանատու Է եղել զենքի մաքսանենգության եւ զինյալներին ԻՊ-ի գործողություններին աջակցելու նպատակով փոխադրելու համար: Ռեյդի ընթացքում ահաբեկիչն սպանվել Է»,-ասվում Է զինվորական հրամանատարության հաղորդագրության մեջ: Նշում Է, որ նրա հանցակիցը վիրավորվել Է, եւս երկուսին բռնել են ամերիկացի զինվորականները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: