ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ։

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31