Բաժիններ՝

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

Առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այս տուրում Արոնյանի մրցակիցը Լայներ Դոմինգեզ-Պերեսն էր: Սամուել Սևյանի միավորը կիսեց Ալեքսանդր Լենդերմանի հետ պարտիայում:

Երկրորդ տուրից հետո 1,5-ական միավորով առաջատարները Սամուել Սևյանը և Հանս Նիմանն են:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս