Եղիշե Մելիքյանը գոհ է «Ժալգիրիս»-ի դեմ խաղի արդյունքից
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում տնային խաղում «Ժալգիրիս»-ի դեմ տոնած հաղթանակից:
«Գրանցված 2:0 հաշվով հաղթանակը քիչ արդյունք չէ: Իսկ մրցակիցը լուրջ և ուժեղ մրցակից էր, որը դժվարություններ ստեղծեց մեզ համար: Ունեինք հնարավորություն ավելի շատ գոլեր խփելու, սակայն ես գոհ եմ այս արդյունքից: Մենք արդյունք ունեցանք և դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցինք»,- խաղից հետո ասել է Մելիքյանը:
Մասնագետի խոսքով` «Փյունիկ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է գրագետ խաղ ցուցադրել և հաղթանակի հասնել, իսկ հաջորդ բոլոր հանդիպումները իր գլխավորած թիմի համար եզրափակիչի արժեք կունենան: