Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։