Թաիլանդում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ երեխաներ
Հոկտեմբերի 6-ին առնվազն 30 մարդ, այդ թվում երեխաներ, են զոհվել Թաիլանդում իրականացված հրաձգության հետեւանքով այն բանից հետո, երբ անհայտ անձը կրակ է բացել Թաիլանդի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հաղորդել է Khaosod թայվանյան թերթը:
Նրա տվյալներով՝ հարձակվողը հրաձգություն է սկսել Նոնգբուալամփուի նահանգի նախադպրոցական հաստատությունում, իսկ հետո հանցագործության վայրից փախել Բանգկոկի համարներով պիկապով:
Առանձին ԶԼՄ-ներ նշում են, որ հարձակվողը ոստիկանության նախկին աշխատակից է:
Տեղական մամուլը տարածել է կասկածյալի լուսանկարը եւ կոչ է անում բնակիչներին՝ զանգահարել արտակարգ ծառայություններին այն դեպքում, եթե նրանք նկատեն նրա ավտոմեքենան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: