Այրումի բժշկական կենտրոնում օր-օրի ավելանում է աղետալի հետևանքի վտանգը
Այրումի բժշկական կենտրոնից հայտնում են. «Այրումի բժշկական ամբուլատորիան սպասարկում է մոտ 4000 բնակչի:
Արդեն 17 տարի ամբուլատորիան աշխատում է ահա այս պայմաններում (օր-օրի ավելանում է աղետալի հետևանքի վտանգը):
Այրումի ամբուլատորիան գրավոր դիմել և իրավիճակի մասին տեղեկացրել է պետական մարմիններին (համայնքապետարանից մինչև ՀՀ նախագահ),սակայն խնդրին որևէ լուծում չի տրվել:
Նման խիստ վթարային պայմաններում աշխատելով վտանգվում է թե անձնակազմի և թե ամբուլատորիա հաճախող պացիենտների կյանքը:
Որքան էլ դեմ ենք Ֆ. Բ-յան տիրույթում աշխատելաոճին, այնուամենայնիվ մենք էլ ենք դիմում և ակնկալում պատասխան որևէ պետական մարմնից: