Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ազատվել են պաշտոններից
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: