Բաժիններ՝

Բացահայտվել է Մուսալեռում կատարված դանակահարությունը

Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 04.40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ:

Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին բուժհաստատություն։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեց, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրի մոտակայքում միջանձնային հարցերի շուրջ տեղի էր ունեցել վիճաբանություն։ Այդ ընթացքում էլ տղամարդուն դանակահարել ու փախել էին։

Միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը. Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ էր, 36 տարեկան։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա նույն օրը եկել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս