![](/banners/BeFunky-design.jpg)
Հետախուզվող Կարեն Ք.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/meghri-ancaket.png)
Հոկտեմբերի 5-ին, ժամը 02.05-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 1981 թ. ծնված Կարեն Ք.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ և 325-րդ հոդվածների մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: