Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
Հոկտեմբերի 5-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացվել 1950 թ. ծնված Վեհարի Ս.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վեհարի Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: