COVID-19 համավարակը ամբողջ աշխարհում բարձրացրեց առողջապահական համակարգերի կարևորությունը. ԱՀԿ ներկայացուցիչ

COVID-19 համավարակը ամբողջ աշխարհում ավելի ընդգծեց առողջապահական համակարգերի կարևորությունը. Պետք է այս հնարավորությունից օգտվել և բարելավել իրավիճակը՝ հետագա մարտահրավերներին պատրաստ լինելու համար:

Այս մասին ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը՝ հավելելով, որ միլիարդներ են ներդրվում ֆինանսական, տնտեսական անվտանգության մեջ, բայց համարյա ոչինչ չի ներդրվում առողջապահական անվտանգության մեջ:

Նա նշեց, որ վերջին տարիների ամբողջ աշխարհում արտակարգ իրավիճակներ շատ են տեղի ունենում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ մոռանում են, քանի որ մարդու հոգեբանությունը այնպիսն է, որ նա ցանկանում է յուրաքանչյուր տրավմա շուտ մոռանալ, բայց եթե այդ տրավման մոռանան մինչ դասեր քաղելը, ապա այդ նույնն անընդհատ ապրելու են: Այն մարդիկ, ովքեր պատմությունից դասեր չեն քաղում, դատապարտված են սխալները կրկնելուն:

«Մենք նախ պետք է հասկանանք, որոնք են մեր առաջնահերթությունները, որովհետև, անկեղծ ասած, մենք կարող ենք շատ գումարներ ծախսել և՛ վերապատրաստումների վրա, և՛ տարբեր տեսակի ուսումնասիրությունների վրա, որոնք նույնպես շատ կարևոր են, բայց եթե մենք ֆունդամենտալ չփոխենք մեր ներդրումների մակարդակը և ներդրումներ իրականացնելու քաղաքական կամք չունենանք, նորից խնդիրների առաջ կկանգնենք: Եվ այժմ մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, սկսել են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, թե ինչպե՞ս արձագանքել արտակարգ իրավիճակներին գլոբալ մակարդակով: Եվ մենք հետևողական ենք ու շարունակելու ենք աշխատանքը Հայաստանի առողջապահական համակարգի և մի շարք այլ երկրների հետ, որպեսզի երկու տարվա ընթացքում գլոբալ բանակցությունները հասցնենք ավարտին»,-ասաց Մայքլ Ռայանը:

Տեսանյութեր

Լրահոս