Բաժիններ՝

ChessMood մրցաշարի առաջատարները երեքն են

Ծաղկաձորում ընթացող ChessMood երկրորդ միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում մրցաշարի առաջատար Տիգրան Պետրոսյանն, ով մինչ այս տուրը բացարձակ արդյունքով առաջատարն էր, միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Մանուէլ Պետրոսյանը, Արմեն Բարսեղյանը և այլոք:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են` Տիգրան Պետրոսյան, Մանուէլ Պետրոսյան և Իրանից Ամիռեզա Բալա: Նրանք բոլորն էլ ունեն 4,5-ական միավոր:

ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս