Ջորջ Քլունին պատմել է երեխաների դաստիարակության մեջ թույլ տված «սարսափելի» սխալի մասին
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին CBS Mornings շոուի եթերում խոսել է երեխաների դաստիարակության ժամանակ թույլ տված սխալի մասին։ Նրա խոսքերը փոխանցում է PageSix-ը։
61-ամյա հոլիվուդյան աստղը խոստովանել է, որ ինքն ու իր 44-ամյա կինը՝ Ամալ Քլունին, ժամանակին «սխալ» ընտրություն են կատարել՝ հօգուտ օտար լեզվի, որը սովորել են իրենց երկվորյակները՝ Ալեքսանդերն ու Էլլան։
«Մենք սարսափելի սխալ թույլ տվեցինք. մենք նրանց իտալերեն ենք սովորեցրել»,- ասել է Ջորջը:
«Չնայած ես և Ամալն իտալերեն չենք խոսում: Այսպիսով, մենք զինել ենք նրանց լեզվով, որով նրանք կարող են մեզ վնասել։ Եվ մենք երկուսս էլ իսկապես չենք հասկանում, թե ինչ են նրանք խոսում»,- հավելել է դերասանը։
Ջորջն ու Ամալն ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերին, իսկ 2017 թվականի հունիսին նրանք երկվորյակներ են ունեցել՝ տղա և աղջիկ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ MEGA; Nils Jorgensen/Shutterstock; MEGA