Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ժնևում

Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս