WhatsApp-ում հայտնաբերվել է iPhone-ի կոտրման խոցելիություն
WhatsApp մեսենջերի մշակողները հայտնել են CVE-2022-36934 կրիտիկական խոցելիության մասին iPhone սմարթֆոնների և Android-ով աշխատող այլ գաջեթների համար նախատեսված մեսենջերի վերջին տարբերակներում: Այս մասին հաղորդվում է հավելվածի կայքում։
Նշվում է, որ կիբերհանցագործը կարող է օգտագործել այդ բացը տուժողի սմարթֆոնի վրա կամայական կոդ գործարկելու համար՝ տեսազանգի միջոցով։ Ըստ մշակողների՝ կա նաև կոտրվելու վտանգ։
Հեռակա կոդի կատարումը նաև թույլ է տալիս ձեր սմարթֆոնի վրա տեղադրել լրտեսող ծրագրեր՝ տեղեկատվություն գողանալու համար: Ծրագրի հեղինակները հայտարարել են, որ WhatsApp-ի ներսում առկա խոցելի կետերից յուրաքանչյուրը չափազանց վտանգավոր է ցանկացած օգտատիրոջ համար։
Երկու թերություններն էլ շտկվել են iOS-ի և Android-ի համար նախատեսված մեսենջերի 2.22.16.12 նոր տարբերակներում, վստահեցրել են WhatsApp-ի հեղինակները։ Այնուամենայնիվ, խնդիրը դեռևս արդիական է մեսենջերի հին տարբերակներն օգտագործող զգալի թվով օգտատերերի համար:
Սիրարփի Աղաբաբյան