Խաղաղությունը չի կարող պարտադրվել․ ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ ադրբեջանական վերջին սադրանքի մասին

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

«Նորից հաղորդումներ են ստացվել երեք հայ զինվորի մահվան և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհաբերություններ բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, իսկ զորքերը չբախվեն մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,- թվիթերյան իր էջում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է:

Տեսանյութեր

Լրահոս