Բաժիններ՝

«Օրենքով գողերը» Ռովշան Ջանիևին վերացնելը գնահատել են 5 միլիոն դոլար

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 16-ին Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանը ներկայացնող «օրենքով գողերը» իրենց գլխավոր թշնամու՝ «քրեական գեներալ» Ռովշան Ջանիևի վերացումը գնահատել են 5 միլիոն դոլար:

Ընդ որում, այդ գումարը դեռ վճարված չէ «օբշչակից»: Ոչ ոք չի կարողանում 100 տոկոսով ապացուցել, որ Ջանիևին սպանել են Թուրքիայում: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ ոչ վաղ անցյալում անցկացվել է Դեդ Հասանի կլանը ներկայացնող «օրենքով գողերի սխոդկա»:

Դրան մասնակցել են Ուսոյանին առավել մոտ կանգնածներ Դմիտրի Չանտուրիան (Միրոն), Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի), Վասիլի Խրիստոֆորով (Վասյա), Գադի Կալոյանը (Օնիկ), Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ) և «հեղինակություն» Սադկոն:

Նրանք երկար են մտածել, թե ինչ կերպ հաշվեհարդար տեսնել Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել Դեդ Հասանի սպանության կազմակերպման մեջ: «Օրենքով գողերը» վճռել են այդ նպատակով «օբշչակից» հատկացնել 5 միլիոն դոլար, ինչի մասին իրազեկել են այլ գանգսթերների:

Կարդացեք նաև

Այս առաջարկը բացարձակապես հավանության է արժանացել բոլոր խմբավորումների կողմից: Այժմ գանգսթերների կեսը վստահ է, որ Ջանիևը մահացել է Ստամբուլում ստացած վերքերից, մյուս կեսն էլ վստահ է, որ Ջանիևը միտումնավոր շջանառության մեջ է դրել իր մահվան մասին լուրը: Այս հարցում անգամ հստակ չեն կարողանում կողմնորոշվել Թուրքիայում բնակվող «օրենքով գողերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս