Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Հայֆեստ 20-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնի ծրագրի շրջանակներում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Սանկտ-Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։

 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհի, սիրեկան ու մուսա Կամիլա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործական գործունեությանը։ Նրանց սիրո պատմությունը ողբերգական է։ 15 տարի Ռոդենն ու Կլոդելը եղել են մեկ զգայական և ստեղծագործ ամբողջություն։ Այնուամենայնիվ, արտիստների միջև եղած անջրպետը մահացու հարված է հասցնում Կամիլիայի հոգեկան առողջությանը և դառնում է նրա մահվան պատճառ: Կիսամոռացված, աշխարհից մեկուսացված, աղքատության մեջ ապրող Կլոդելը խելագարվում է։ Նրա դեմ ուղղված դավադրության ցավոտ գաղափարը, որում Կամիլան Ռոդենին տեսնում է որպես գլխավոր դերակատար, անընդհատ տանջում է հոգեկան խանգարումից թուլացած կնոջ միտքը։ Նրան վիճակված էր 30 տարի անցկացնել հոգեբուժարանում, որտեղ և 1943 թվականին մահանում է` լինելով բոլորի կողմից մոռացված և լքված:

«Մարմնի լեզվով այս ներկայացման մեջ մենք խոսում ենք կրքի, ներքին պայքարի, հուսահատության մասին՝ մարդկային ոգու կյանքի բոլոր այն երևույթների մասին, որոնք փայլուն կերպով պատկերված են Ռոդենի և Կամիլայի կողմից բրոնզով և մարմարով: Քարի մեջ սառած պահը վերածել մարմնի շարժումների անզուսպ, էմոցիոնալ հագեցված հոսքի, ահա թե ինչին էի ես ձգտում նոր բալետ ստեղծելիս: «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ Եվ, իհարկե, ստեղծագործության այն տանջանքները և առեղծվածները, որոնք միշտ հուզում են արվեստագետին», – նշում է Բորիս Էյֆմանը, «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» ներկայացումը արտացոլում է այն ահռելի գինը, որ հանճարները վճարում են անմահ գլուխգործոցներ ստեղծելու համար։ «Եվ, իհարկե, ստեղծագործության այն տանջանքները և առեղծվածները, որոնք միշտ հուզում են արվեստագետին»:

«Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բեմադրության պրեմիերան կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբերմերում։ Ներկայացումն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։

Բալետի ներկայացման գործընկերներ է՝ «TimeTo» ստեղծագործական գործակալությունը, «GoToArmenia» տուրիստական օպերատորը:

Բեմադրությունը 2 գործողությամբ է, տևողությունը՝ 2 ժամ։

Տեսանյութեր

Լրահոս