Գողության համար հետախուզվող Արմեն Ե.-ն ձերբակալվել է
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱՎՎ Մեծամորի անձնագրային խմբի աշխատակիցների հետ համատեղ, սեպտեմբերի 27-ին, ժամը 12.55-ին, ձերբակալել և Մեծամորի բաժին են տեղափոխել 1979 թ. ծնված Արմեն Ե.-ին, որը օգոստոսի 12-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Ե.-ի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է վարույթը իրականացնող մարմնին: