Շվեյցարիան մերժել է այցագիր տալ գրոսմայստեր Անատոլի Կարպովին
Շվեյցարիան արգելել է ռուսաստանցի գրոսմայստեր Անատոլի Կարպովի մուտքը երկիր, որտեղ նա ցանկանում էր մասնակցել ֆիլմի ցուցադրմանը Ժնեւում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Շվեյցարիան Անատոլի Կարպովին մուտքի այցագիր չի տվել Ժնեւի ՄԱԿ-ի կենտրոնակայանում «Աշխարհի չեմպիոն» ֆիլմի ցուցադրմանը մասնակցելու համար: Բեռնը չեզոքության քաղաքականություն վարելու անկարողություն է ցուցաբերում, որը տարիներ շարունակ համարել է իր ձեռքբերումը»,-գրել է նա տելեգրամ-ալիքում:
Կինոնկարը նվիրված է աշխարհի չեմպիոնի կոչման համար այդ պահին գործող աշխարհի չեմպիոն Կարպովի եւ հավակնորդ Վիկտոր Կորչնոյի միջեւ մրցամարտին: Կարպովը հանդես Է եկել որպես ֆիլմի ռեժիսորի խորհրդական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: