Մահացել է մեր օրերի լավագույն բանաստեղծներից մեկը` Հովհաննես Գրիգորյանը

Այսօր առավոտյան մահացել է նորագույն ժամանակների հայ լավագույն բանաստեղծներից մեկը, ՀԳՄ քարտուղար, ՀՀ Պետական մցանակի դափնեկիր Հովհաննես Գրիգորյանը:

Գրական ասպարեզ մտնելով 1960-ական թվականներին` Գրիգորյանն իր սերնդակից բանաստեղծների հետ կարողացավ նոր հուն բացել հայ բանաստեղծության մեջ: Մեծ էր նրա ազդեցությունը նաև արդի հայ բանաստեղծության գործում:

Նրա «Երգեր առանց երաժշտության», «Դանդաղ ժամեր», «Հրեշտակներ մանկության երկնքից», «Երբեք չմեռնես» ժողովածուները հայ պոեզիայի նվաճումներից են:

«168 ժամ» թերթի և 168.am կայքի խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում մեծանուն գրողի բարեկամներին, հարազատներին և ընթերցողներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս