Բաժիններ՝

Ավազակային հարձակում կատարած երիտասարդը չհասցրեց լքել երկրի սահմանը

Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:

Փաստի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի մեղադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
30-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս