Ղրիմի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
Սեպտեմբերի 26-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արթուր Թ.-ն, որը 2019 թ. հունիսի 10-ից Ղրիմի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: