Բաժիններ՝

Հոգեբանը վատ լուրերի պատճառով առաջացած տագնապը հաղթահարելու ուղիներ է առաջարկել

Շնչառական վարժությունները, օրագիր վարելը և բարձը ծեծելը կօգնեն հաղթահարել անհանգստությունը, ասել է ընտանեկան հոգեբան Քրիստինա Կովալևսկայան Lenta.ru-ին տված հարցազրույցում: Նա թվարկել է վատ լուրերի պատճառով առաջացած տագնապից փրկվելու ուղիները։

Ըստ Կովալևսկայայի, եթե մարդը գտնվում է սթրեսային իրավիճակում և զգում է տագնապի ավելացում, կարևոր է պահպանել սովորական կենսակերպը՝ քուն, կանոնավոր սնունդ, թեթև ֆիզիկական ակտիվություն՝ թեկուզ զբոսանքի տեսքով, շփում սիրելիների հետ: «Կարևոր է նշել, որ ծխելը և ալկոհոլը, որոնց դիմում են շատերը սթրեսային իրավիճակներում, ոչ թե բարելավում են վիճակը, այլ, ընդհակառակը, ավելի են խորացնում այն։ Հետևաբար՝ նման պահին ավելի լավ է կենտրոնանալ լավ սովորությունների վրա»,- խորհուրդ է տվել նա:

Անհանգստությունը նվազեցնելու համար օգնում են դիֆրագմատիկ շնչառական տեխնիկաները: «Սա անհանգստությունը նվազեցնելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Ինչպես փոքր կումերով մի բաժակ ջուր խմելը»,- առաջարկել է հոգեբանը:

Հոգեբանը նաև առաջարկել է հենվել ներկայի և քննադատական ​​մտածողության վրա, որպեսզի չընկղմվեք ապագայի բացասական կանխատեսման մեջ. թղթի վրա գրի առեք իրադարձությունների տարբեր տարբերակներ՝ կողքից նայելու և գնահատելու համար:

Եթե ​​չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել անհանգստությունը, լավագույն տարբերակը հոգեբանին դիմելն է, ընդգծել է մասնագետը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս