Ավստրալիայում 200 սև դելֆին ափ է դուրս նետվել
Ավստրալիայի Տասմանիա նահանգի արևմտյան ափերի մոտ հայտնաբերվել են 200 սև դելֆիններ: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ըստ Տասմանիայի այգիների և վայրի բնության ծառայության տվյալների՝ հայտնաբերման պահին կենդանիներից շատերը ողջ են եղել: Փորձագետները դեպքի վայրում են՝ իրավիճակը գնահատելու և գործողությունների ծրագիր մշակելու համար։
Կետերի և դելֆինների զանգվածային «ինքնասպանությունները» գիտնականներին տարակուսանք են պատճառել տասնամյակներ շարունակ: Նմանատիպ միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում Տասմանիայի ափերի մոտ։ Սեպտեմբերի 19-ին ափ էին դուրս եկել 14 կետ, բոլոր կենդանիները սատկել էին: 2020 թվականին կղզու նահանգի լողափերում հայտնաբերվել էր առնվազն 270 սև դելֆին, որոնցից մի քանիսը փրկվել էին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը