Բերման է ենթարկվել 37 անձ. Ոստիկանություն
Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի համար Եռաբլուր այցի ճանապարհ բացելիս ոստիկանության կարմիր և սև բերետավորները ջանք ու եռանդ չէին խնայում զոհվածների ծնողներին, այդ թվում` մայրերին բռնությամբ բերման ենթարկելու համար։ Ի պատասխան 168.am-ի հարցի` ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրեց`Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն բերման է ենթարկվել 37 անձ:
Հիշեցնենք` խոսքը ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հոդվածի մասին է։