Բաժիններ՝

Պեկինում ամփոփվեցին ՇՀԿ գագաթնաժողովի արդյունքները

Պեկինում ամփոփվեցին Շանհայի համագործակցության կազմակերպության՝ Սամարղանդում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Լյու Ցզյանպինն ընդգծեց, որ գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է ավելի քան 44 փաստաթուղթ հետագա համագործակցության, գործընկերային հարաբերությունների խորացման վերաբերյալ:

«Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հանդիպումներ ունեցավ մի շար երկրների ղեկավարների հետ՝ նրանց հետ քննարկելով միջտարածաշրջանային և այլ արդիական հարցեր»,-ասաց նա:

Լյու Ցզյանպին շեշտեց, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո առաջին անգամն է, որ Չինաստանի ղեկավարը ներկա է գտնվում նմանատիպ խոշորամասշտաբ գագաթնաժողովի:

«Նախագահ Սի Ծինփինի այս այցը վկայում է ՇՀԿ անդամ երկրների հետ համագործակցության կարևորության մասին»,-առանձնացրեց նա:

Նախագահ Սի Ծինփինի այս այցը Չինաստանի և կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության նոր դարաշրջան կբացի:Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհաիլ Խանի խոսքով` գագաթնաժողովի արդյունքում համագործակցության նոր հեռանկարներ կբացվեն ոչ միայն ՇՀԿ անդամ, այլ նաև հետագայում կազմակերպությանն անդամակցող երկրների համար: Քարտուղարի տեղակալն ընդգծեց համատեղ ջանքերի միջոցով խաղաղ զարգացման հասնելու կարևորությունը:

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին նեղ եւ ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Այն կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ մշակութային երկխոսության խորացման նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս