Բաժիններ՝

Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին, Երևանի Մազմանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց և Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 32-ամյա ուղևորուհին և «Մազդայի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Արարատի մարզի Արալեզ գյուղում իրար են բախվել «Տոյոտա Պրադո» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Քարակերտ-Դալարիկ գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 55-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Մեծավան-Տաշիր ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս