Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հաստատել է միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծը
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/thumb325_20130206061919116.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել Անգլիայում և Ուելսում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին կառավարական օրինագիծը:
Դրան կողմ է արտահայտվել 400 պատգամավոր, իսկ դեմ՝ 175 պատգամավոր: Ներկայումս Մեծ Բրիտանիայում միասեռ զույգերի համար օրինական են համարվում այսպես կոչված քաղաքացիական գործընկերությունները (civil partnerships), որոնք մեծ մասամբ իրավաբանորեն հավասարազոր են ամուսնությանը: Նոր օրենքի կողմնակիցները պնդում են, որ ամբողջովին վերացվեն բոլոր տարբերությունները, այդ թվում նաև անվանման մեջ:
Նոր օրենքը միասեռականններին հնարավորություն կտա ամուսնանալ թե՛ քաղաքացիական, թե՛ կրոնական արարողակարգերով: